ԿԻՆ: Հիվանդություններ
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը

Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:
Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:

armine
13.08.2014




Մեդ-Պրակտիկ
14.07.2014
Հարգելի Anna, շատ հնարավոր է, որ սայտոտեկի օգտագործման պայմաններում խաթարվի պտղի նորմալ աճն ու զարգացումը: Դիմեք գինեկոլոգի:




anna
10.07.2014




Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Anna, ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ: Սայտոտոկը վտանգավոր դեղամիջոցն է` ինքնագլուխ վիժում ապահովելու համար: Այն կարող է բավականին ագրեսիվ կերպով վնասել արգանդի լորձաթաղանթը և հանգեցնել արյունահոսության: Եթե սայտոտեք եք օգտագործել, ապա անհապաղ դիմեք գինեկոլոգի:




anna
08.07.2014




Մեդ-Պրակտիկ
13.04.2014
Հարգելի Bella, բարև Ձեզ, միանշանակ ազնիվ լինել և Ձեզ սիրող ընկերը պիտի որ հասկանա և ների, հակառակ դեպքում ստի վրա կառուցել առջևում միասին մի ամբողջ կյանք... ապրել ստի մեջ...




Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:




bella
10.04.2014




Անահիտ
13.03.2014




Armine
13.03.2014




Մեդ-Պրակտիկ
28.02.2014
Հարգելի Jenya, ի՞նչ հարցում եք ցանկանում, որ օգնենք Ձեզ:




Մեդ-Պրակտիկ
28.02.2014
Հարգելի Jenya, բարև Ձեզ, Ձեր հարցն իր մեջ պարունակում է լայնածավալ բժշկական տեղեկատվություն, որն անհնար է համառոտ ներկայացնել կամ թվարկել, իսկ դա անելու դեպքում էլ որևէ կերպ չի կարող օգտակար լինել Ձեզ, Դուք պարզապես կխճճվեք...




Մեդ-Պրակտիկ
28.02.2014
Հարգելի Asatur, հարցին պատասխանելու համար տրված տեղեկատվությունը բավարար չէ:




asatur
23.02.2014




jenya
23.02.2014




jenya
23.02.2014




Մեդ-Պրակտիկ
23.02.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, տրիխոմոնիազի մասին կարող եք կարդալ՝ սեղմելով հետևյալ հղումը.
http://www.armportal.net/2014/01/blog-post_5182.html




anna
21.02.2014




Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն